Հայտնի է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի լրջությունը

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձախ ոտքի ազդրի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղում (2-1):

««Ռեալ Մադրիդի» բժշկական թիմի կողմից այսօր անցկացված զննումից հետո մեր ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի վնասվածք», – ասվում է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը փոխարինվել է «Մարսելի» դեմ խաղի հինգերորդ րոպեին։ Նրան փոխարինել է պաշտպան Դանի Կարվախալը։