Լամին Յամալի վնասվածքը սպասվածից լուրջ է

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի վնասվածքն ավելի լուրջ է, քան սկզբում ենթադրվում էր։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 18-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Լա Լիգայի «Խետաֆեի» (սեպտեմբերի 21) և «Ռեալ Օվիեդոյի» (սեպտեմբերի 23) ​​դեմ հանդիպումները:

Արդեն հայտնի է, որ Յամալը չի ​​օգնի «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայի «Նյուքասլի» դեմ խաղում (սեպտեմբերի 18):

Իսպանացին աճուկի ցավեր է զգացել օգոստոսի 23-ին «Լևանտեի» դեմ խաղի ժամանակ: «Բարսելոնան» չի շտապի ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ, քանի որ չի ցանկանում վնասվածքը կրկնվի: