Իգոր Տուդոր. «Ոչ-ոքին լավ արդյունք է»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի խաղում «Բորուսիա Դորտմունդի» հետ ոչ-ոքին (4-4):

«Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել մի խաղ, որի ընթացքում երկրորդ խաղակեսում խփվեց ութ գոլ։ Դուք ինքներդ կասեք։ Կատակները մի կողմ, դժվար է բացատրել։ Սա ֆուտբոլ է, և ոչինչ ավարտված չէ մինչև սուլիչի հնչելը։

Մենք անպայման պետք է շատ վերլուծենք։ Եթե դուք բաց եք թողնում չորս գոլ, ապա ինչ-որ բան անպայման սխալ է գնացել։ Որոշ խնդիրներ ի հայտ են եկել, և հիմա մենք ավելի շատ կաշխատենք դրանք լուծելու համար։

Մենք խաղացինք շատ ուժեղ թիմի դեմ, և հաշվի առնելով, թե ինչպես զարգացան իրադարձությունները, ոչ-ոքին, իհարկե, լավ արդյունք է», – Տուդորի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։