«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում «Մարսելի» նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակը, որը նրա առաջինն էր մադրիդյան ակումբի ղեկին։
«Այս խաղում չափազանց շատ բան տեղի ունեցավ։ Մենք իսկապես ագրեսիվ էինք առաջին կես ժամվա ընթացքում։ Մեր պրեսինգը հիանալի էր՝ ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր։ Մենք պետք է առաջ անցնեինք, բայց փոխարենը բաց թողեցինք։
Կարծում եմ՝ դրանից հետո խաղը հավասարվեց։ Մենք դադարեցինք ստեղծել այնքան շատ պահեր, որքան նախկինում, բայց ինձ շատ դուր եկավ, թե ինչպես շարունակեցինք աշխատել մինչև կարմիր քարտը։ Դա մեր սխալն էր։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի դա այլևս չկրկնվի», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։