Չեմպիոնների Լիգայի առաջին փուլում «Յուվենտուսը» տանը ոչ-ոքի՝ 4-4 հաշվով խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Բոլոր գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում՝ 52-րդ րոպեից մինչև 90+6-րդ րոպեները։
Ինչպես հայտնում է Squawka-ը, մեկ խաղակեսում խփված ութ գոլերը հավասարեցրել են մրցաշարի ռեկորդը։
Նախկինում նման արդյունք գրանցվել էր «Բավարիա» – «Դինամո Զագրեբ» խաղում (2024 թվականի սեպտեմբերի 17):