Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Բենֆիկան»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է դառնալ «Բենֆիկայի» գլխավոր մարզիչը, հայտնում է Metro-ն։

Հաղորդվում է, որ պորտուգալացին բանակցություններ է վարում ղեկավարության հետ իր նշանակման վերաբերյալ։

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, լիսաբոնյան ակումբը Չեմպիոնների Լիգայում 3-2 հաշվով պարտվեց «Քարաբաղին», որից հետո «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան հայտարարեց, որ գլխավոր մարզիչ Բրունո Լագեն հեռացված է աշխատանքից: