Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Բենֆիկան» տանը 2-3 հաշվով պարտվեց «Քարաբաղին»։
Մամուլի ասուլիսի ժամանակ լիսաբոնյան ակումբի նախագահ Ռուի Կոշտան հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Բրունո Լագեն հեռացվել է իր աշխատանքից։
«Ցավոք, պահը հասունացել է, և մենք հասկանում ենք, որ մարզչի փոփոխության ժամանակն է։ Ինչ վերաբերում է հաջորդ մարզչին: Մենք ակնկալում ենք նրան նշանակել մինչև շաբաթ օրը։
Սա դժվար և մարտահրավերներով լի շաբաթ էր մեզ բոլորիս և բոլոր «Բենֆիկայի» երկրպագուների համար։ Այս շաբաթը իր հետքն է թողել», – Կոշտայի խոսքերն է մեջբերում Record-ը։