Սամիր Նասրի. «Նման 11 մետրանոց հարվածներ չպետք է նշանակվեն»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին խոսել է «Ռեալ Մադրիդի» օգտին Չեմպիոնների Լիգայում «Մարսելի» դարպասը նշանակված 11 մետրանոցի մասին:

Հանդիպումը ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 2-1 հաշվով:

«Միգուցե ես կողմնակալ եմ, բայց ինձ համար նման 11 մետրանոցներ չպետք է նշանակվեն։ Ֆուտբոլիստը խլում է գնդակը, իսկ մրցավարը սուլում է:

Եթե մրցավարը այս 11 մետրանոցը նշանակել էր Կարվախալի կարմիր քարտը չեզոքացնելու համար, ապա նա չպետք է կարմիր քարտ ցույց տար։ Եթե որևէ այլ թիմ լիներ այդ դիրքում, միևնույն է, սկանդալ կլիներ։

Ես կցանկանայի լսել մրցավարի բացատրությունը՝ հասկանալու համար, թե ինչու է նա նման 11 մետրանոց նշանակել», – Նասրիի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն։