Չեմպիոնների Լիգայի ընդհանոււր փուլի առաջին տուրում «Արսենալը» հաղթեց «Ատլետիկին» Բիլբաոյում։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 72-րդ րոպեին, երբ Տրոսարի փոխանցումից հետո Գաբրիել Մարտինելին գրավեց Ունայ Սիմոնի պաշտպանած դարպասը։ Խաղի երկրորդ գոլը խփել է Լեանդրո Տրոսարը 87-րդ րոպեին։
Զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍՎ-ն տանը «Ունիոն Սենտ-Ժիլուայի» կողմից 3 գնդակ ընդունեց՝ պարտվելով 1-3 հաշվով։