«Ռեալ Մադրիդը» ծրագրեր է մշակում իր կազմը հզորացնելու համար։ Մադրիդյան գրանդի տեսադաշտում է «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան։ Այս մասին իր հաղորդման նոր թողարկման մեջ հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Միևնույն ժամանակ, Ռոմանոն ընդգծել է, որ «Արսենալը» անում է ամեն ինչ՝ Սալիբային նոր պայմանագիր կնքելու համար։ Վերջին շաբաթներին «Արսենալը» բարելավել է առաջարկվող պայմանները։
«Ռեալ Մադրիդը» ուշադիր հետևում է իրավիճակին։ Նշենք, որ մամուլը վաղուց է կապում «Ռեալ Մադրիդի» հետ 24-ամյա Սալիբայի հետ։ Նրա ներկայիս պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ուիլյամին գնահատում է 80 միլիոն եվրո։