«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է ամաչել հանդիպելիս դերասան Ռոբերտ դե Նիրոյին, հաղորդում է TNT Sports-ը։
«Նախորդ անգամ Նյու Յորքում միջոցառման ժամանակ Դե Նիրոն ինձնից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա էր, բայց ես այնքան ամաչեցի, որ համարձակություն չունեցի ողջունել նրան։
Շատ էի ուզում մոտենալ և ասել, որ պաշտում եմ նրան, սակայն նաև վախենում էի, մտածում էի՝ գուցե նա ասի. «Դու ո՞վ ես, հեռացիր այստեղից»։ Չեմ կարծում, որ նա հետաքրքրվում է ֆուտբոլով կամ կճանաչեր ինձ»,- պատմել է Գվարդիոլան: