Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Մենք ուրախ ենք այս մրցաշարում խաղալու համար և ցանկանում ենք պայքարել։ Գիտենք, որ մեր մրցակիցները բարդ են, ուստի պետք է զգույշ լինենք, օգտագործենք հնարավորությունները և շատ գոլ բաց չթողնենք»,– նշել է Վալվերդեն։
Մարզիչը հավելել է, որ «Արսենալը» արագ խաղացող թիմ է, ինչը նման է «Ռեալի» կամ «Բարսելոնայի» խաղերինզ և նման թիմերի դեմ պետք է կատարյալ խաղալ։
Վալվերդեն նաև նշել է նախկին «Ռեալ Սոսյեդադի» խաղացողների՝ Մերինոյի և Սուբիմենդիի փորձը․
«Նրանք մեզ ճանաչում են, բայց մենք նույնպես ճանաչում ենք նրանց, և սա լրացուցիչ մոտիվացիա է մեզ համար», – ասել է Վալվերդեն։