«Բարսելոնայի» ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում կկրեն յուրահատուկ մարզաշապիկ

Spotify-ի հետ հովանավորության պայմանագրից հետո «Բարսելոնայի» խաղացողները «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպումներում կրում են որոշակի երաժիշտների անուններ՝ գովազդելու գործընկերոջը։ Հաջորդ Էլ Կլասիկոյում կատալոնացիները կկրեն բրիտանացի երգիչ Էդ Շիրանի պարբերանշանով մարզաշապիկը՝ ով հայտնի է որպես ֆուտբոլի կրքոտ երկրպագու։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Մադրիդում։

Ներկայում «Ռեալ Մադրիդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Բարսելոնան» հետ է երկու միավորով։