Ռոբերտո դե Զերբին՝ «Ռեալի» դեմ սպասվող հանդիպման մասին

«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին Չեմպիոնների լիգայի առաջին տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից առաջ ընդգծել է, որ իր թիմը պետք է հանդես գա հարձակողական ոճով, փոխանցում է Marca-ն։

«Իհարկե, մենք նախընտրում ենք խաղալ տանը, բայց Մադրիդ ժամանելը նույնպես հպարտություն է առաջացնում։ Չեմպիոնների լիգայում խաղալը մեծ պատասխանատվություն է, և բոլորը թիմում դա հասկանում են։

Տղաները գիտեն, թե ինչ է նշանակում խաղալ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Հարձակվելիս պետք է բավարար քաջություն ցուցաբերենք, այլապես նման մրցաշարում խաղալը կկորցնի իմաստը։

Սա իմ երկրորդ այցն է այստեղ, և ես ոչ պակաս ուրախ եմ ու հպարտ, քան ֆուտբոլիստները։ «Ռեալը» Եվրոպայի լավագույն թիմերից է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղանք մեր ոճով», — ասել է իտալացի մասնագետը։