22-ամյա անգլիացի կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը, որը հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում, կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Միևնույն ժամանակ, Անդերսոնը դեռևս չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը։
Այս մրցաշրջանում Էլիոթը մասնակցել է չորս խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի և «Նոթինգհեմ Ֆորեսթի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։