«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ այլևս չի խաղալու Գերմանիայի ազգային հավաքականում։
«Ես անկասկած որոշել եմ այլևս չխաղալ ազգային հավաքականում», – 39-ամյա դարպասապահի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի հետ Նոյերը դարձել է 2014 թվականի Աշխարհի չեմպիոն։