ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան վերականգնվել է վնասվածքից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Վրացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Լանսի» դեմ խաղում (2-0)։
Աղբյուրի համաձայն՝ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Խվիչան գտնվում է օպտիմալ վիճակում և պատրաստ է խաղալ Չեմպիոնների Լիգայի՝ «Ատալանտայի» դեմ խաղում։
ՊՍԺ – «Ատալանտա» խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։