Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի բացառել 41-ամյա Տիագո Սիլվային հրավիրելու հնարավորությունը։
«Ես նրան լավ գիտեմ։ Նա իմ ղեկավարությամբ եկավ «Միլան» և ՊՍԺ։ Մենք նրա հետ խոսել ենք վերջերս։ Երբ որոշում եմ որևէ խաղացողի հրավիրել հավաքական, ես տարիքին չեմ նայում։ Եթե Տիագոն ավելի լավն է, քան որևէ մեկը, ապա խնդիր չկա։
Անցյալ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը Մոդրիչն էր, որը գրեթե 40 տարեկան էր։ 2007 թվականին ես «Միլանի» հետ հաղթեցի Չեմպիոնների Լիգան, թիմի ավագ Մալդինին գրեթե 40 տարեկան էր», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։