Դենզել Դյումֆրիսը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Երկու ակումբներն էլ ցանկանում են պայմանագիր կնքել հոլանդացու հետ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Դենզել Դյումֆրիսը «Ինտերի» կազմում անցկացրել է 181 հանդիպում, խփել 23 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։