«Բարսելոնան» դժգոհ է Լամին Յամալի վնասվածքից, որը նա ստացել էր Իսպանիայի հավաքականի կազմում։
«Ես համաձայն եմ Ֆլիկի հետ։ Մենք պետք է բարելավենք ակումբների և ազգային հավաքականների միջև հաղորդակցությունը, փոխազդեցությունը պետք է ավելի արդյունավետ լինի։ Ֆուտբոլիստները տառապում են չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
Մենք լիովին կիսում ենք մեր մարզչի դիրքորոշումը։ Յամալը կարևոր ֆուտբոլիստ է թե՛ «Բարսելոնայի», թե՛ Իսպանիայի ազգային հավաքականի համար, և մենք պետք է ավելի զգույշ լինենք», – Դեկուի՝ «Բարսելոնայի» մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում AS-ը։
Լամին Յամալը այս մրցաշրջանում կատալոնացիների կազմում երեք խաղում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։