«Լեսթերի» հարձակվող Ջերեմի Մոնգան կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։
Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսը» ակտիվորեն հետևում է 16-ամյա հարձակվողին, սակայն նրան գնելու փորձեր դեռևս չեն արվել։
Նշենք, որ Մոնգան Պրեմիեր Լիգայում իր նորամուտը նշել է այս տարվա ապրիլին, երբ 15 տարեկան էր։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի հինգ խաղի, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։