«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը նշել է, որ մտադիր է ավելի շատ աշխատել՝ «Մերսիսայդերսի» մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։
Շոտլանդացին խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Բըրնլիի» (1-0) դեմ խաղի 38-րդ րոպեին։
«Ես ուզում եմ խաղալ և լինել ձախ պաշտպանի մեկնարկային դիրքում, և պետք է շարունակեմ փորձել հասնել այն մակարդակին, որին կարող եմ։ Միջազգային ընդմիջումը լավ էր ինձ համար, քանի որ կարողացա խաղալ երկու 90-րոպեանոց հանդիպում, լավ մարզավիճակ ձեռք բերել և լավ արդյունքներ գրանցել Շոտլանդիայի համար, և դա ինձ վստահություն է տվել», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում սեպտեմբերի 20-ին կընդունի «Էվերթոնին»։