«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գովաբանել է թիմի 18-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղը։
«Ես նրան տեսա իր առաջին մարզման ժամանակ, Յամալը 15 տարեկան էր։ Նա խաղաց փորձառու ձախ պաշտպանի դեմ և արեց այն ամենը, ինչ ուզում էր։ Ես երբեք չեմ տեսել այդքան տաղանդավոր խաղացող այդ տարիքում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Իսպանացի հարձակվողը «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղում է 2023 թվականից։ Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրած 109 խաղում խփել է 27 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։