«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը կարող է վարձակալության հիմունքներով հունվարին փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա հարձակվողը դժվարանում է հաստատվել «Ռեալ Մադրիդի» մեկնարկային կազմում՝ մրցակցության և վնասվածքների պատճառով։ Բրազիլացու վարձակալությամբ հետաքրքրված են «Վալենսիան» և «Սելտան», և տրանսֆերը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Բրազիլացի հարձակվողը «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2024 թվականից։