«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարող է փոխարինել Ռուբեն Ամորիմին «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Give Me Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ բիրմինգհեմյան ակումբը դժգոհ է Էմերիի աշխատանքից՝ 2025/26 մրցաշրջանի անհաջող մեկնարկի ֆոնին, ինչը կարող է օգնել «Կարմիր սատանաներին» գրավել իսպանացի մասնագետին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 4 միավորով 14-րդն է, իսկ «Ասթոն Վիլան»՝ 2 միավորով 19-րդը։
Էմերին նախկինում մարզել է «Վիլյառեալը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Սևիլիան», «Սպարտակը», «Վալենսիան» և «Ալմերիան»։