«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է գոլի հեղինակ Ա Սերիայի 3-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ խաղում (1-0)։
Opta պորտալի տվյալներով՝ 40-ամյա խորվաթը դարձավ Իտալիայի առաջնության խաղում գոլ խփած ամենատարեց կիսապաշտպանը։ Նախորդ ռեկորդը 64 տարի էր՝ այն սահմանել էր «Միլանի» նախկին կիսապաշտպան Նիլս Լինդհոլմը 1961 թվականի մարտին։
Մոդրիչը միացել է «Միլանին» այս ամռանը՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։