Opta. Պրեմիեր Լիգայի ֆավորիտների վարկանիշային աղյուսակը

Վիճակագրական Opta ընկերության սուպերհամակարգիչը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտների չեմպիոնական շանսերը։

Մրցաշրջանը հիանալի մեկնարկած «Լիվերպուլը», որը հաղթել է բոլոր չորս խաղերում, համարվում է գլխավոր հավակնորդ․ նրա շանսերը գնահատվել են 52,93%։

Մյուս ակումբների ցուցանիշները․

  • «Արսենալ» – 25,79%

  • «Մանչեսթեր Սիթի» – 7,4%

  • «Չելսի» – 7,13%

  • Մնացած բոլոր թիմերը միասին՝ 2%-ից քիչ

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոն դառնալու հավանականությունը կազմում է ընդամենը 0,13%։