«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Կարմիր սատանաների» խաղի մասին Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկում։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դերբիում շատ անհատական սխալներ թույլ տվեցին։ Լյուկ Շոուն խաղաց իր վատագույն խաղերից մեկը։ «Յունայթեդի» ֆուտբոլիստները ոչինչ չցուցադրեցին։ Թիմը ընդամենը 14-րդ տեղում է։ Մենք անպայման պետք է հաղթենք հաջորդ խաղերում», – ասե, է Նևիլը։
Խաղացված չորս տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է չորս միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։ Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում Ռուբեն Ամորիմի թիմը «Օլդ Թրաֆորդում» կխաղա Լոնդոնի «Չելսիի» դեմ։