Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ով 2024/25 մրցաշրջանում աշխատել է Մադրիդի «Ռեալում», նշել է, որ Կիլիան Մբապպեի համար ամենահարմար դիրքը կենտրոնական հարձակվողն է։
«Ինձ համար Մբապպեն կենտրոնական հարձակվող է։ Սա այն դիրքն է, որտեղ նրա որակները լավագույնս են դրսևորվում։ Նա արագ է, տեխնիկապես զարգացած, սահմանափակ տարածքում ունակ է անհավանական հնարքների։ Նա պետք է մոտ լինի դարպասին։ Եզրում նրա բոլոր ունակությունները նույնպես աչքի են զառնում, բայց կարծում եմ՝ այդպես նա ավելի քիչ գոլեր կխփի», – ասել է Անչելոտտին։
26-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 4 խաղ՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։