«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է անհամոզիչ արդյունքներ ցույց տալ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ։ Կիրակի օրը «Կարմիր սատանաները» 0:3 հաշվով պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից»։
Ինչպես նշում է Sky Sports-ը, պորտուգալացի մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր մարզիչների մեջ ամենավատն է տվյալների հավաքագրման սկզբից ի վեր (1940-ականների սկզբից) հաղթանակների տոկոսի առումով։
Ներկայիս մարզչի ղեկավարությամբ մանկունիանցիները հաղթել են խաղերի միայն 36.17%-ում։ Վարկանիշը գլխավորում է Ալեքս Ֆերգյուսոնը (59.67%), առաջին եռյակում են նաև Ժոզե Մոուրինյոն (58.33%) և Էրիկ տեն Հագը (54.69%)։ Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա նոյեմբերին՝ փոխարինելով Էրիկ տեն Հագին։