Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Լիսանդրո Մարտինեսը

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը շարունակում է վերականգնվել վնասվածքից։ Արգենտինացին չի խաղացել փետրվարից ի վեր՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։

Ինչպես հաղորդում է Gazeta-ն, 27-ամյա խաղացողը խաղադաշտ kվերադառնա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ «Մանչեսթեր Յունայթեդը» չի շտապեցնի կենտրոնական պաշտպանին, որպեսզի նա վերադառնա օպտիմալ մարզավիճակում և կրկին վնասվածք ստանալու վտանգ չլինի Աշխարհի առաջնությունից առաջ։

Կիրակի օրը «Կարմիր սատանաները» պարտվեցին «Մանչեսթեր Սիթիի» դերբիում (0:3)։ Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 20-ին, Ռուբեն Ամորիմի թիմը տանը կընդունի «Չելսիին»։