«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը պատասխանել է ակումբում մնալու իր որոշման վերաբերյալ հարցին։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Լոնդոնի «Չելսին» փորձել է ձեռք բերել իսպանացուն, սակայն կիսապաշտպանը չի ցանկացել հեռանալ։
Կիրակի օրը Լոպեսը դուբլ է ձևակերպել և օգնել «կապտանռնագույններին» հաղթել «Վալենսիային» Լա Լիգայի խաղում (6:0)։
«Ես կասկածներ չունեի ապագայի վերաբերյալ. ես ուզում էի մնալ։ Կային առաջարկներ, բայց ես միշտ ցանկացել եմ շարունակել խաղալ «Բարսելոնայի» կազմում։ Ես ամբողջ ուժով կպայքարեմ այստեղ երկար տարիներ անցկացնելու համար», – Ֆերմինի խոսքերն է մեջբերում Gazeta-ն՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Ֆերմին Լոպեսի պայմանագիրը կատալոնական հսկայի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։