SERIE A. Լուկա Մոդրիչի գոլը հաղթանակ պարգևեց «Միլանին» «Բոլոնիայի» հետ խաղում 🎥

Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Միլանը» տանը 1-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։

Խաղի միակ գոլը 61-րդ րոպեին խփեց տանտերերի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Հաջորդ տուրում «Միլանը» կմրցի «Ուդինեզեի» հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 20-ին։ «Բոլոնիան» նույն օրը տանը կմրցի «Ջենոայի» հետ։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝