Ռուբեն Ամորիմ. «Նա պետք է զգա, որ խաղում է աշխարհի ամենաուժեղ լիգայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Բենջամին Շեշկոյի խաղը, ով առաջին անգամ խաղացել է Պրեմիեր լիգայում։

«Կարմիր սատանաները» 0-3 հաշվով պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից»։ 22-ամյա սլովենացին խաղաց մինչև 80-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց։

«Շեշկոն պետք է զգա, որ խաղում է աշխարհի ամենաուժեղ լիգայում։ Մենք կարող ենք օգնել նրան օգտագործել իր ամենաուժեղ որակները, բայց դա ժամանակ կպահանջի», – Ամորիմի խոսքերն է մեջբերել BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» Բենջամին Շեշկոյին ձեռք բերեց օգոստոսին գերմանական «Լայպցիգից»՝ վճարելով 76,5 միլիոն եվրո տրանսֆերի համար։ Հարձակվողը մանկունիանցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։