Ռուբեն Ամորիմը ամփոփել է «Մանչեսթեր Սիթիից» կրած ծանր պարտությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած ծանր պարտությունը (0-3)։

«Եթե նայեք մեր բաց թողած գոլերին, դրանք կարելի էր կանխել։ Սա թիմերի միջև հիմնական տարբերությունն էր։ Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, հատկապես երկրորդ գոլի պահին։ Ամենամեծ տարբերությունն այն էր, որ երբ մենք հակագրոհի ժամանակ փախչում էինք, չկարողացանք գոլ խփել նրանց դեմ։ Երկրորդ խաղակեսում նրանք ավելի լավ էին այս անցումներում, և մեզ համար դժվար էր։

Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, դա ակնհայտ է, բայց կրկին՝ հակագրոհներ… Երրորդ գոլի ժամանակ փոխանցումներում բավարար որակ չկար, ֆուտբոլիստները չէին հասկանում, թե ով է գնում գնդակին, և արդյունքում մրցակիցը ազատություն ուներ գոլ խփելու։ Առաջին գոլի ժամանակ մրցակցի խաղացողը շրջապատված էր մեր չորս խաղացողներով, և այդ ժամանակ մենք պետք է ավելի ագրեսիվ խաղայինք։

Նման խաղերում դու պետք է կատարյալ լինես, և այս մեկում մենք կատարյալ չէինք։ Հիասթափությունը միշտ նույնն է. այդքան շատ հնարավորությունների դեպքում մենք պետք է գոլ խփենք։ Մենք շատ բան ունենք շտկելու հաջորդ խաղի համար», – Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։