Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» մրցեց «Բըրնլիի» հետ և հաղթեց 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը ավելացված ժամանակի 5-րդ րոպեին 11 մետրանոցից հեղինակեց հյուրերի հարձակվող Մոհամեդ Սալահը։
Այսպիսով, «Լիվերպուլը» պատմություն կերտեց Պրեմիեր Լիգայում՝ սահմանելով եզակի նվաճում։ Մերսիսայդցիները դարձան առաջին թիմը, որը հաղթեց չորս խաղ անընդմեջ՝ խաղի վերջին 10 րոպեներին խփած գոլերի շնորհիվ։
Առաջին տուրում «Լիվերպուլը» 4-2 հաշվով հաղթեց «Բորնմութին»՝ շնորհիվ Ֆեդերիկո Կիեզայի 88-րդ րոպեին խփած գոլի, երկրորդ տուրում «Նյուքասլը» պարտվեց 3-2 հաշվով՝ շնորհիվ Ռիո Նգումոայի հաղթական գոլի՝ 90+10-րդ րոպեին, իսկ երրորդ տուրում «Արսենալը» պարտվեց 1-0 հաշվով՝ շնորհիվ Դոմինիկ Սոբոսլայի 83-րդ րոպեին խփած տուգանային հարվածի։