«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփել է իր 50-րդ գոլը 50-րդ տնային խաղում, հայտնում է OptaJoe վիճակագրական պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ մրցաշարի պատմության մեջ միայն Ալան Շիրերին է հաջողվել դա անել ավելի քիչ խաղերում (47 խաղում)։ Հոլանդը խաղադաշտը լքեց դուբլով, և նրա թիմը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 3-0 հաշվով։
Ալան Շիրերը 1988-ից 2006 թվականներին խաղացել է «Սաութհեմփթոնի», «Բլեքբըրն Ռովերսի» և «Նյուքասլի» կազմում։ 260 գոլով ֆուտբոլիստը գլխավորում է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։