Մոհամեդ Սալահն այս ցուցանիշով չորրորդն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը չորրորդ տուրում «Բարնլիի» դարպասը գրավելով դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ չորրորդ ռմբարկուն։

Եգիպտոսցու ակտիվում ներքին առաջնությունում այժմ 188 գոլ կա, ինչի շնորհիվ նա շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլին։

Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակի առաջատարներն են Ալան Շիրեր (260 գոլ), Հարի Քեյն (213) և Ուեյն Ռունի (208)։