«Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է իր և Արդա Գյուլերի փոխազդեցությունը։
«Ես և Արդա Գյուլերը շատ լավ ենք շփվում, բայց հիմա մենք ավելի շատ ենք աշխատում մեր կապերի վրա՝ փոխանցումների առումով։ Մենք դեռ չենք ցուցադրել մեր լավագույն մարզավիճակը», – Մբապպեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 26-ամյա Մբապեն Իսպանիայի առաջնության չորս խաղում արդեն խփել է չորս գոլ։ Բացի այդ, հարձակվողը ունի մեկ գոլային փոխանցում։ 20-ամյա Գյուլերը նույնպես չորս խաղ է անցկացրել Լա Լիգայում, կատարել է երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։4 Սեպտեմբերի 13-ին «Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (2:1)՝ 32-րդ րոպեից սկսած խաղալով մեկ խաղացողով պակաս։