Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Սա արդարացում չէ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա լիգայի 4-րդ տուրի տնային հանդիպումը, որը սեպտեմբերի 14-ին «Վալենսիայի» դեմ կկայանա «Յոհան Կրոյֆ» ստադիոնում, գրում է AS-ը։

6000 հանդիսականի համար նախատեսված այս մարզադաշտը ընտրվել է, քանի որ վերակառուցվող «Կամպ Նոուն» դեռ պատրաստ չէ ընդունել խաղեր։

«Ես խոսեցի ֆուտբոլիստների հետ․ նրանք ասացին, որ դա իրենց վրա չի ազդի։ Սա արդարացում չէ․ չեմ կարող ինձ արդարացնել նման բաներով։ «Վալենսիան» նույնպես նույն պայմաններում է խաղալու։ Մենք արդեն հաղթել ենք այստեղ՝ «Կոմոյի» դեմ խաղում», — ասել է գերմանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ 2023/24 և 2024/25 մրցաշրջաններում կատալոնացիները տնային հանդիպումները անցկացնում էին Լուիս Կոմպանիսի անվան օլիմպիական մարզադաշտում։