«Կրասնոդարն» անդրադարձել է Էդուարդ Սպերցյանին

Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» հատուկ անդրադարձել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի արդյունավետ խաղին նոր մրցաշրջանի մեկնարկում։

«Մեր ավագը հզոր մեկնարկ է տվել մրցաշրջանին։ Էդուարդ Սպերցյանը կատարել է իր 9-րդ գոլային փոխանցումը ՌՊԼ-ում, ինչը լավագույն ցուցանիշն է լիգայում։ Կայացած 8 տուրերում Էդոն միայն մեկ անգամ է խաղը ավարտել առանց արդյունավետ գործողության», — նշված է ակումբի հայտարարության մեջ։

«Գոլ + գոլային փոխանցում» համակարգով Սպերցյանը հավաքել է 85 միավոր և այս ցուցանիշով արդեն 3-րդ տեղում է «Կրասնոդարի» պատմության մեջ։

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։