«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբբի Մայնուն կարող է շարունակել իր կարիերան «Ռեալ Մադրիդում»։ Այս մասին հայտնել է ներքին աղբյուր Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոսը» նախնական հարցումներ է անցկացրել 20-ամյա Մայնուի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Պնդվում է, որ ֆուտբոլիստն ինքը պատրաստ է միանալ «Ռեալին», սակայն բրիտանացու բարձր գինը կարող է խնդիր լինել։

«Մանչեսթեր Յունայթեդը» Մայնուին գնահատում է մոտ 81 միլիոն եվրո։ Ընդգծվում է, որ գործարքը մեծապես կախված է Դանի Սեբալյոսի ապագայից «Ռեալում» և թիմի ներկայիս կիսապաշտպանների հնարավոր վնասվածքներից։ «Նապոլին», «Բավարիան» և «Լիոնը» նույնպես հետևում են իրավիճակին։

Այս մրցաշրջանում Մայնուն խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում երկու խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։