Տեղեկություններ են հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդո Սիլվայի ապագայի մասին: Diario AS-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթին» հավանաբար չի երկարաձգի 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, ինչը նրան թույլ կտա հաջորդ ամռանը լքել թիմը որպես ազատ գործակալ:
Կիսապաշտպանով հետաքրքրված են իտալական «Յուվենտուսը» և պորտուգալական «Բենֆիկան»: Բեռնարդո Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել 2017 թվականին:
Այս մրցաշրջանում նա Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է երեք խաղ, բայց գոլ չի խփել: Transfermarkt-ի տվյալներով՝ Սիլվայի արժեքը կազմում է 38 միլիոն եվրո: