Էդվին վան դեր Սար․ «Նա ասաց, որ կդառնա լավագույնն աշխարհում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սանը կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու իր հիշողություններով։

«Նա անհավանական էր. նա միշտ մարզասրահում էր մարզումներից առաջ և հետո։ Նա ինձ ասում էր. «Էդվին, ես կլինեմ աշխարհի լավագույնը»։ Ես նրան ասացի, որ չչափազանցի, բայց նա ճիշտ էր», – վան դեր Սարի խոսքերը մեջբերել է Corriere dello Sport-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։ Պորտուգալացի աստղն այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ում։ Գործող պայմանագիրը 40-ամյա Ռոնալդուին կապում է «Ալ-Նասրի» հետ մինչև 2027 թվականի կեսերը։