«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծում է, որ ինքը պետք է ստանձնի թիմում առաջնորդի դեր։
«Շատ կարևոր ֆուտբոլիստներ են հեռացել, ուստի նոր տղաները պետք է գան և տարբերություն ստեղծեն, իսկ նրանք, ինչպես ես, ովքեր այստեղ են մի քանի տարի, պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն։ Ես պետք է առաջնորդեմ թիմը, օգնեմ նոր տղաներին հնարավորինս արագ հարմարվել, քանի որ հեշտ չէ գալ նոր երկիր և անմիջապես խաղալ։ Մենք պետք է օգնենք միմյանց», – Հոլանդի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի մեկնարկային 3 խաղերից վաստակել է 3 միավոր և այժմ զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։
Հոլանդը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ 25-ամյա նորվեգացին թիմի կազմում անցկացրել է 149 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 127 գոլ և կատարելով 21 գոլային փոխանցում։