Անտոնիո Կոնտե. «Տղաները գիտեն, թե որտեղ պետք է բարելավեն»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ թիմը լավ է հանդես եկել Իտալիայի առաջնության 3-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղում:

Խաղը ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3-1 հաշվով:

«Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք: Հենց սկզբից մենք ճիշտ տրամադրվածություն ունեինք, գերիշխեցինք խաղում: Տղաները գիտեն, թե որտեղ պետք է բարելավեն, ինչն էր ինձ դուր գալիս և ինչը՝ ոչ:

Մենք գոլ բաց թողեցինք, և դրանից հետո սկսեցինք նյարդայնանալ: Երբ այդքան լավ ես խաղում, պետք է ավարտես խաղը», – Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

«Նապոլին» 9 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Իտալիայի առաջնությունում թիմը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 22-ին՝ «Պիզայի» դեմ։