«Ինտերը» 2011 թվականից ի վեր առաջին անգամ պարտվել է Ա Սերիայի մեկնարկային 3 խաղերից 2-ում

Ա Սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» 3-4 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։

Միլանյան ակումբը Իտալիայի առաջնությունում մրցաշրջանը սկսեց երեք խաղում կրած երկու պարտությամբ: Ավելի վաղ «Ինտերը» 2-րդ տուրում նույնպես պարտվել էր «Ուդինեզեին» (1-2):

Առաջին երեք խաղերում երկու պարտությունը «Ինտերի» համար ամենավատ արդյունքն է 2011/12 մրցաշրջանից ի վեր։

2011 թվականին «Ինտերը» մրցաշրջանի առաջին երեք խաղերում վաստակեց մեկ միավոր, ուստի Ջան Պիերո Գասպերինին սեպտեմբերի 21-ին ազատվեց գլխավոր մարզչի պաշտոնից։

Գասպերինիից հետո «Ինտերը» գլխավորեց Կլաուդիո Ռանիերին, ով նույնպես չավարտեց մրցաշրջանը և նրան փոխարինեց Անդրեա Ստրամաչոնին։