«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վինսան Կոմպանին մեկնաբանել է Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Համբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը (5-0):
«Մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր: Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք: Առաջին խաղակեսում ամեն ինչ լավ անցավ:
Երկրորդ խաղակեսում մենք վերահսկեցինք խաղը և խփեցինք ևս մեկ գոլ: Ես գոհ եմ արդյունքից», – Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bild-ը:
«Բավարիան» 9 միավորով բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Համբուրգը» մեկ միավորով 17-րդ տեղում է։