«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակի (2-1) տպավորություններով, որտեղ նա խփել է գոլ և կատարել գոլային փոխանցում:
Հարձակվողի խոսքով՝ թիմը դժվար խաղ էր սպասում, և հեռացումից հետո խաղն իսկապես փորձություն դարձավ, բայց «Լոս Բլանկոսը» կարողացավ բնավորություն ցուցաբերել և խաղը հաղթանակի հասցնել:
«Մենք գիտեինք, որ խաղը դժվար է լինելու, բայց լավ սկսեցինք: Հեռացումից հետո իրավիճակն ավելի բարդացավ, բայց մենք չնահանջեցինք, շարունակեցինք խաղալ մեր ֆուտբոլը և կարողացանք խփել երկրորդ գոլը: Երկրորդ խաղակեսն ավելի դժվար էր, մրցակիցը իրացրեց 11 մետրանոց հարվածը, բայց մենք միասին մնացինք և պայքարեցինք մինչև վերջ: Մենք վերադառնում ենք Մադրիդ՝ երեք միավորով և Լա Լիգայում առաջատարությամբ», – ֆրանսիացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» ամրապնդել է իր դիրքերը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում: