Լեգենդար ֆուտբոլիստ և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, թե ով է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը։
«Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է։ Նա բազմիցս ապացուցել է իր բարձր մակարդակը՝ սկզբում «Բարսելոնայում», ապա «Բավարիայում», իսկ այժմ՝ «Մանչեսթեր Սիթիում»։Ինձ համար լավագույն մարզիչը նա է։
Ինձ բախտ է վիճակվել սովորել նրանից։ Նա իրեն դրսևորել է որպես շատ բաց մարդ, կիսվել է իր փորձով, խորհուրդներ տվել։ Մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, թեև յուրաքանչյուրիս աշխատանքային մոտեցումը տարբեր է։
Չեմ բացահայտի, թե կոնկրետ ինչի մասին էր խոսքը, բայց դա իսկապես շատ ուսանելի և արժեքավոր էր», — նշել է Զիդանը Give Me Sport-ի հետ զրույցում։